Հիմնադիր և պատմություն
Հիմնադիր և պատմություն

Հիմնադիր և պատմություն

«Իզմիրլյան» հիմնադրամը հիմնադրվել է 1990 թվականին Դիկրան Իզմիրլյանի կողմից՝ ի հիշատակ իր ծնողների՝ Սարկիս և Մարի Իզմիրլյանների։ Հիմնադրամի ստեղծման հիմքում դրված էր պարզ, սակայն խորիմաստ առաքելություն՝ «նպաստել ազգի պահպանմանը»։
Հայաստանում ավելի քան 35 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է լայնածավալ ծրագրեր կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տնտեսական զարգացման, մշակույթի, հայոց լեզվի, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։

Դիկրան Սարկիս Իզմիրլյանը համաշխարհային ճանաչում ունեցող ներդրող և բարերար էր՝ միջազգային ֆինանսական շուկաներում և բազմաբնույթ բիզնեսների կառավարման ոլորտում ավելի քան 65 տարվա փորձով։

Պարոն Իզմիրլյանը կրթություն է ստացել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի Victoria College-ում, այնուհետև գերազանցությամբ ավարտել է Իլինոյսի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Նա նաև ստացել է բիզնեսի կառավարման մագիստորսի աստիճան Հարվարդի բիզնես դպրոցում։
Մասնագիտական գործունեություն


Պարոն Իզմիրլյանը առանցքային դեր է ունեցել Իզմիրլյան ընտանիքի բիզնեսների զարգացման և ընդլայնման գործում, որոնց պատմությունը սկիզբ է առնում 1902 թվականից՝ Սուդանում։ Ընտանեկան բիզնեսները ներառում էին բամբակի արտադրություն և արտահանում, յուղատու սերմերի վերամշակում, գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծում և իրացում, Carrier International-ի լիցենզիայի ներքո օդորակիչների արտադրություն, ինչպես նաև շինարարական գործունեություն։
1970 թվականին Սուդանի կառավարության կողմից իրականացված ազգայնացումից հետո պարոն Իզմիրլյանը բիզնես գործունեության նոր կենտրոն հիմնեց Ժնևում՝ Շվեյցարիայում։

Հաջորդ տասնամյակների ընթացքում նա ձևավորեց բազմաոլորտ միջազգային բիզնեսների լայն ցանց՝ ընդլայնելով Իզմիրլյան խմբի գործունեությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ ներառյալ խոշոր առևտրային և գյուղատնտեսական անշարժ գույքի նախագծեր։
Համաշխարհային առաջնորդություն
• Աշխարհի խոշորագույն գետնանուշի վերամշակող և արտահանող ընկերություններից մեկը՝ արտադրական հզորություններով ԱՄՆ-ում, Աֆրիկայում և Լատինական

• Համաշխարհային առաջատար՝ բամբակի և յուղատու սերմերի վերամշակման սարքավորումների արտադրության ոլորտում
• More London՝ Լոնդոնի Թեմզա գետի և Tower Bridge-ի հարևանությամբ գտնվող համալիր՝ շուրջ 280.000 քառ․ մետր գրասենյակային տարածքով, ներառյալ City Hall-ը, Ernst & Young-ը, PWC-ն և Hilton London Tower Bridge հյուրանոցը։

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի ծրագրերը ապահովում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն՝ նպաստելով առողջապահության, կրթության, սոցիալական աջակցության և տնտեսական զարգացման ոլորտների առաջընթացին։
Հիմնադրամի նախաձեռնությունները ներառում են՝
• առողջապահական ծառայությունների բարելավում,
• գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացում,
• կրթության հասանելիության ընդլայնում,
• տաղանդների բացահայտում և խթանում,
• աջակցություն խոցելի խմբերին և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին,
• աջակցություն Արցախից տեղահանված հայ ձեռնարկատերերին,
• արհեստական բանականության և նորարարության ոլորտներում երիտասարդների ներգրավում,
• հայոց լեզվի թվայնացված և տեխնոլոգիական միջավայրի զարգացում,
• գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման խթանում։
1990 թվականից ի վեր հիմնադրամի ծրագրերից անմիջականորեն օգտվել են հարյուր հազարավոր մարդիկ։

Դիկրան Սարկիս Իզմիրլյանը արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև պարգևատրվել է երկրի բարձրագույն պարգևով՝ «Հայրենիքի շքանշանով»։
Պարոն Իզմիրլյանը մահացել է 2024 թվականին՝ 98 տարեկան հասակում։